• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանգալան համաձայնվել է տեղափոխվել «Սիթի»

Էլյակիմ Մանգալա«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Պորտուի» պաշտպան Էլյակիմ Մանգալայի տրանսֆերի հարցում:

Պրեմիեր Լիգայի չեմպիոնը վաղուց էր համաձայնվել Պորտուգալիայի չեմպիոնի հետ 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերը 40 մլն եվրոյով (31.8 մլն ֆունտ) գնելու հարցում, սակայն անձամբ Էլյակիմը չէր տվել իր պատասխանը:

Ինչպես հաղորդում է Goal-ը,  այժմ Մանգալան տվել է «Սիթի» տեղափոխվելու իր համաձայնությունը: Սպասվում է, որ գործարքն ավարտին կհասնի, երբ ֆուտբոլիստը վերադառնա հանգստից:

Նոր մրցաշրջանում Մանգալան կդառնա պաշտպանության կենտրոնում «քաղաքայինների» ավագ Վենսան Կոմպանիի խաղընկերը: Էլյակիմին գնելուց հետո «Սիթիի» տրանսֆերները կավարտվեն, քանի որ ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու պատճառով ՖԻՖԱ-ն նրանց թույլատրել է առավելագույնը 49 մլն ֆունտի գործարք:

Հետաքրքիր փաստեր