• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսեր Յունայթեդը» հեռացրեց Մոյեսին

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզչի պաշտոնից Դևիդ Մոյեսի հեռացման մասին լուրը:

«Յունայթեդի» ղեկավարները որոշեցին չսպասել մինչև մրցաշրջանի ավարտը և վաղաժամ խզեցին շոտլանդացի մասնագետի 6-ամյա պայմանագիրը: Մոյեսն «Օլդ Թրաֆորդում» աշխատեց 9 ամսից քիչ ավել: Հիշեցնենք, որ «Յունայթեդի» սեփականատեր հանդիսացող Գլեյզերների ընտանիքը դեռևս փետրվարին էր ընդունել Մոյեսին հեռացնելու որոշումը:

«Ակումբը ցանկանում է Մոյեսին շնորհակալություն հայտնել իր քրտնաջան աշխատանքի և ազնվության համար»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է Press Asociation-ը, մրցաշրջանի մնացած խաղերում գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Ռայան Գիգգսը, իսկ նրան կօգնի Նիկկի Բատտը: Սպասվում է, որ Մոյեսը որպես փոխհատուցում կստանա 4.5 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ ամռանը Մոյեսը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը նախորդ մրցաշրջանում 11 միավորի առավելությամբ հաղթեց առաջնությունում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ գործող չեմպիոնը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Հետաքրքիր փաստեր