• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանչեսթերում Մոուրինյոյի առաջին հաղթանակը Գվարդիոլայի նկատմամբ

Ժոզե ՄոուրինյոԺոզե Մոուրինյոն և Խոսեպ Գվարդիոլան ժամանակակից ֆուտբոլի լավագույն մարզիչներից են, ովքեր Իսպանիայում աշխատելու ժամանակ գլխավորել են հակառակորդ ակումբներ (Ռեալ և Բարսելոնա)։

Արդեն հայտնել ենք, որ Գվարդիոլան պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ և ամռանը կգլխավորի «քաղաքայիններին»։ Նախնական պայմանագիր կա նաև Ժոզե Մոուրինյոյի և «Սիթիի» սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։

Ինչպես հայտնում է The Sun-ը, Ժոզե Մոուրինյոն Մանչեսթերում կվաստակի 20 մլն ֆունտ։ Այս պարագայում, «Չելսիի» նախկին մարզիչը մեկ մրցաշրջանում մոտ 5 մլն ֆունտ ավել կվաստակի, քան «Սիթիի» ապագա մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ում պայմանագրով նախատեսված է 15 մլն ֆունտ՝ մեկ տարվա համար։

Բրիտանական պարբերականներն այս ինֆորմացիան վերնագրել են որպես Մանչեսթերում Մոուրինյոյի առաջին հաղթանակը Գվարդիոլայի նկատմամբ։The Sun

Ավելացնենք, որ դեռևս պաշտոնական հայտարարություն չկա Մոուրինյոյի և «Յունայթեդի» միջև ստորագրված պայմանագրի մասին։

Հետաքրքիր փաստեր