• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» խաղալու է «Էվերթոնի» և «Ռեալ Մադրիդի» դեմ տարբեր կազմերով

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ առաջիկա երկու խաղերին նա դաշտ կհանի երկու բացարձակապես տարբեր կազմեր:

Կիրակի օրը «մանկունյանցիները» տանը խաղալու են «Էվերթոնի» դեմ Պրեմիեր Լիգայի շրջանակներում, իսկ արդեն չորեքշաբթի երեկոյան Սէր Ալեքսի ֆուտբոլիստներին սպասում են Մադրիդում Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին «Ռեալի» դեմ:

Սա ստիպում է գլխավոր մարզչին օգտագործել երկու տարբեր կազմեր, որպեսզի պահպանի ֆուտբոլիստների թարմությունը:

-Տարբեր կազմեր են լինելու: Թիմը, որը խաղալու է կիրակի օրը, կտարբերվի նրանից, որը խաղալու է չորեքշաբթի:

Վստահում եմ այն խաղացողներին, ում դաշտ եմ հանում: Նրանք բոլորն էլ հանդես են գալիս իրենց հավաքականների համար, նրանք լավ խաղացողներ են, և պատճառ չկա, որի համար նրանց չեմ կարող վստահել:

Նրանք յուրովի են օգնում թիմին, և սա բարձրացնում է մեր հնարավորությունները՝ հաջող հանդես գալու մի քանի առաջնություններում,- հայտնել է Սէր Ալեքսը: Sky Sports