• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է ազատվել առնվազն հինգ խաղացողից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատվել առնվազն հինգ խաղացողից:

«Յունայթեդը» անցած ամառ ընդամենը երկու վաճառք կատարելով՝ ստորագրելց հինգ նորեկի, և Տեն Հագը ցանկանում է, որ իր ակումբն այսուհետ ավելի կտրուկ լինի բաժանումների հարցում:

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, ամռանը «կարմիր սատանաները» բաց կթողնեն Հարի Մագուայռին, Բրենդոն Ուիլյամսին, Ալեքս Տելեսին, Անտոնի Մարսյալին և Էրիկ Բայիին, եթե նա վարձակալության սեզոնից հետո չանցկացնի անհրաժեշտ քանակությամբ խաղեր «Մարսելի» ավտոմատ գնման համար:

«Յունայթեդը» կարող է նաև բաց լինել Դին Հենդերսոնի, Ջեյդոն Սանչոյի և Սկոտ Մակտոմինեյի վերաբերյալ առաջարկների համար, թեև Տեն Հագը ներկայումս չի պատրաստվում ազատվել վերջինից:

Բացի այդ, այս մրցաշրջանի վերջում «Յունայթեդու» լրանում է նաև Ֆիլ Ջոնսի և Դավիդ Դե Խեայի պայմանագրերը։ Իսկ եթե առաջինը ապագա չունի Օլդ Թրաֆորդում և անպայման կհեռանա ակումբից, ապա երկրորդը պետք է համաձայնի աշխատավարձի զգալի կրճատմանը, որպեսզի մնա:

Հետաքրքիր փաստեր