• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է Լուի վան Գալին

Լուի վան Գալ«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխարինել Դևիդ Մոյեսին:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Օլիմպիակոսից» կրած 2:0 հաշվով պարտությունը մեծացրեց առանց այն էլ մեծ ճնշումը Մոյեսի վրա: Ակնհայտ է, որ շոտլանդացի մարզիչն առայժմ չի արդարացնում իր հետ կապված հույսերը:

Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ Մոյեսը երկար տարիներ «Էվերթոնում» աշխատելով՝ նման բարձր մակարդակում հանդես գալու փորձ չունի: Գրանդ ակումբները պայքարում են մի քանի ճակատով և նրանց համար կարևոր է յուրաքանչյուր տիտղոսը, ինչն էլ նոր բան է Մոյեսի համար, և որոշ մասնագետների կարծիքով, պետք է ուղղակի նրան ժամանակ տալ:

Միաժամանակ «մանկունյանցիներին» կարող է օգտակար լինել 62-ամյա վան Գալի փորձը, ով նախկինում աշխատել է «Այաքսում», «Բարսելոնայում» և «Բավարիայում»: Վերջին շաբաթների ընթացքում Լուին չի թաքցնում, որ ցանկանում է աշխարհի 2014թ-ի առաջնությունից հետո աշխատել Պրեմիեր Լիգայում:

Մինչ այս խոսվում էր, որ Անգլիայում վան Գալի աշխատավայրը կլինի «Տոտտենհեմը», սակայն «Յունայթեդի» մտադրությունը կարող է փոխել պլանները: Daily Mirror