• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» ներքին հետաքննություն է սկսել

«Մանչեսթեր Յունայթեդը» ներքին հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Մոլդովա մեկնելուց հետո 12 խաղացողների և անձնակազմի մոտ թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել:

Անցած հինգշաբթի «Յունայթեդը» 0-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Շերիֆի» նկատմամբ Քիշնևում Եվրոպա լիգայի խաղարկության ժամանակ, որտեղ գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը և իր թիմը թռան մասնավոր ինքնաթիռով։

Ուրբաթ առավոտյան շատ խաղացողների և անձնակազմի անդամներին սպասվում էր տհաճ անակնկալ՝ վատառողջություն՝ սննդից թունավորմանը բնորոշ ախտանիշների տեսքով:

Այս պահին «Յունայթեդը» փորձում է հասկանալ տեղի ունեցածի պատճառները։ Հավանաբար, «կարմիր սատանաները» թունավորվել են սննդից  կա՛մ Քիշնևում, կա՛մ հետադարձ թռիչքի ժամանակ, հայտնում է The Sun-ը։

Որոշ խաղացողներ այնքան վատ էին զգում, որ չկարողացան մարզվել ո՛չ ուրբաթ, ո՛չ շաբաթ, և դա կարող էր մեծ խնդիր դառնալ Տեն Հագի համար, եթե կիրակի օրը «Լիդսի» դեմ հանդիպումը չհետաձգվեր:

Հետաքրքիր փաստեր