• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» տուգանվել է 65 հազար ֆունտ ստեռլինգով

«Մանչեսթեր Յունայթեդը» տուգանվել է 65 հազար ֆունտ ստեռլինգով՝ անցյալ ամիս Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում իրենց խաղացողների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու համար։

Հիշեցնենք, որ «Յունայթեդը» հաղթեց Օլդ Թրաֆորդում այդ գավաթային խաղը 3:1 հաշվով, և դրա բեկումնային պահը եռակի հեռացումն էր մրցակցի մոտ 20 րոպե մնացած հիմնական ժամանակի ավարտին։ Կարմիր քարտ ստացան ոչ միայն «Ֆուլհեմի» խաղացողներ Վիլլիանը և Ալեքսանդր Միտրովիչը, այլև նրանց գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան։

Նախկինում ՖԱ-ն որակազրկել էր Միտրովիչին և Սիլվային համապատասխանաբար ութ և երկու խաղով, սակայն «կարմիր սատանաների» պահվածքը նույնպես անհարիր էր համարվել։

Ասոցիացիային դուր չի եկել, որ «Յունայթեդի» խաղացողները հավաքում էին մրցավար Քրիս Կավանին դարպասի գծում Վիլլիանի ձեռքով գնդակի միջադեպից հետո: Այն ժամանակ «սատանաները» զիջում էին 0:1 հաշվով։

Օլդ Թրաֆորդի ակումբն իրեն մեղավոր չի ճանաչել և այժմ կվճարի 65 հազար ֆունտ տուգանք, ասվում է ՖԱ-ի հայտարարության մեջ:

Հետաքրքիր փաստեր