• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» 30 մլն ֆունտ է առաջարկում Վիլլիանի համար

Վիլլիան«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային 30 մլն ֆունտ է առաջարկում Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Վիլլիանին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

 
Աղբյուրի համաձայն, «Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Վիլլիանին և պատրաստ է նրա համար 30 մլն ֆունտ վճարել: Այդքան գումար «կարմիր սատանաները» մինչև հիմա վճարել են միայն Դիմիտար Բերբատովին «Տոտտենհեմից» գնելու համար: Անգամ Ռոբին վան Պերսիին «Յունայթեդը» ձեռք է բերել 24 մլն ֆունտով:

 
Ինչ վերաբերվում է Վիլլիանին, ապա բրազիլիացով բացի «Մանչեսթեր Յունայթեդից» հետաքրքրվում են նաև «Տոտտենհեմը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»: 24-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում:

 
Վիլլիանի տրանսֆերն «Անժիից» ձեռք բերելը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ հայտարարվեց ռուսական ակումբի ռազմավարության փոփոխության մասին: Վիլլիանն անցած ձմեռ 35 մլն եվրոյի դիմաց Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց «Անժի»: Մախաչկալացիների կազմում նա անցկացրել է 17 խաղ և խփել է ընդամենը 1 գնդակ:

Հետաքրքիր փաստեր