• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի ամենաթանկ սպորտային ակումբն է

Օլդ Թրաֆորդ Մանչեսթեր ՅունայթեդAdidas ընկերության հետ ռեկորդային պայմանագիր ստորագրելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ աշխարհի ամենաթանկարժեք սպորտային ակումբը և այժմ գնահատվում է 3.6 մլրդ դոլար (2.1 մլրդ ֆունտ):

Երկուշաթբի օրը «կարմիր սատանաները» պաշտոնապես հայտնեցին իրենց նոր հովանավորի անունը: Հաջորդ մրցաշրջանից «Յունայթեդը» կսկսի Adidas-ի հետ 10-ամյա համագործակցությունը, որի արժեքը կազմում է 750 մլն ֆունտ:

Այդ նորությունը դրական ազդեց ֆոնդային բիրժայում «Յունայթեդի» բաժնետոմսերի վրա, որը մեկ օրում թանկացավ 5%-ով: Եվ այժմ, ինչպես հաղորդում է Forbes-ը, հենց «սատանաներն» են համարվում աշխարհի ամենաթանկ սպորտային ակումբը:

Նշենք, որ ապրիլին Forbes-ը «Ռեալը» գնահատեց 3.44 մլրդ դոլար, իսկ «Բարսելոնան»՝ 3.22 մլրդ: Այդ ժամանակ «Յունայթեդի» արժեքը 2.81 մլրդ դոլար էր: Եթե դուրս գանք ֆուտբոլային ակումբների սահմանից, ապա բեյսբոլի «Նյու-Յորք Յանկիզ» ակումբը գնահատվում է 2.5 մլրդ, իսկ ամերիկյան ֆուտբոլի «Դալաս Քովբոյսը»՝ 2.3 մլրդ դոլար:

forbes

Հետաքրքիր փաստեր