• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդն» ավարտին հասցրեց Ռոխոյի տրանսֆերը

Մարկոս Ռոխո«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ավարտին է հասցրել «Սպորտինգի» արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյի տրանսֆերը: Գործարքն արժեցել է 16 մլն ֆունտ:

Մոսվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել: Մարկոսն իր երկրի ազգային հավաքականում մասնակցել է 28 հանդիպման, այդ թվում Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության խաղերը:

Երկու ակումբների համաձայնությամբ, «Սպորտինգը» մեկ տարի վարձակալությամբ ստացել է վինգեր Լուիշ Նանիին, ում աշխատավարձը կշարունակի վճարել անգլիական ակումբը:

-Ինձ համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ ասել, որ ես այժմ խաղում եմ «Մանչեսթեր Յունայթեդում»: Պրեմիեր Լիգան աշխարհի ամենահետաքրքիր առաջնությունն է, և ես կարող էի միայն երազել սրա մասին,- ասել է Ռոխոն:

Հետաքրքիր փաստեր