• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդում», ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

Խաղի հաշիվն արագ բացվեց։ 4-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Անտոնիո Վալենսիան, իսկ  մյուս երեք գոլերը «կարմիր սատանաները» խփեցին հանդիպման վերջնամասում։ 83-րդ րոպեին Լուկակուի փոխանցումից հետո իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը։ 89-րդ րոպեին գոլ խփեց նաև բելգիացի հարձակվողը, իսկ ավելացրած ժամանակում 11 մետրանոցն անվրեպ իրացրեց փոխարինման դուրս եկած Անտոնի Մարսյալը։

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 13 միավորով հավասարվեց առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։

Գոլեր․ Վալենսիա՝ 4ր, Մխիթարյան՝ 83ր, Լուկակու՝ 89ր, Մարսյալ՝ 90ր (11մ)։

Թեմատիկ նորություններ