• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» Էլ-Շարավիի համար առաջարկում է Տևեսին և 25 մլն եվրո

Ստեֆան Էլ-Շարավի«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է «Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է CNN-ի թղթակից Տանկրեդի Պալմերին՝ հղում անելով La Gazzetta dello Sport պարբերականին:

Աղբյուրի հաղորդմամբ, «Մանչեսթեր Սիթին» երիտասարդ Էլ-Շարավիի համար «Միլանին» առաջարկել է Կարլոս Տևեսին և 25 մլն եվրո:

Հաղորդվում է նաև, որ «քաղաքայինները» պատրաստ են Էլ-Շարավիի համար մինչև 40 մլն եվրո վճարել:

Մինչ այս հայտնի դարձավ, որ «Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը համաձայնվել է տեղափոխվել իտալական մեկ այլ գրանդ ակումբ՝ «Յուվենտուս»: