• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» հաստատեց, որ Գվարդիոլան կփոխարինի Պելեգրինիին

Մանուել Պելեգրինի Խոսեպ Գվարդիոլա«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է, որ մրցաշրջանի ավարտին Խոսեպ Գվարդիոլան «քաղաքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Մանուել Պելեգրինիին։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ավարտին Գվարդիոլան հայտնեց, որ ամռանը կհեռանա «Բավարիայից»։ Միաժամանակ Խոսեպը հաստատեց, որ կուղևորվի Անգլիա։

44-ամյա մասնագետի համար նշվում էր Պրեմիեր Լիգայի գրեթե բոլոր թոփ ակումբները, սակայն Գվարդիոլայի համար պայքարում հաղթեց «Սիթին»։ Այսօր «քաղաքայինները» հայտնեցին, որ մրցաշրջանի ավարտից հետո Խոսեպը կստանձնի իրենց առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

-Մանուել Պելեգրինիի և ֆուտբոլիստների նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով՝ ցանկանում ենք հստակեցնել իրավիճակը։ Խոսեպ Գվարդիոլան իսկապես կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»։ Նրա հետ պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար։

Մանուելը լիարժեք աջակցում է այս որոշմանը և նպատակադրված է անել առավելագույնն այս մրցաշրջանի առաջադրանքը կատարելու համար,- ասվում է «քաղաքայինների» պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ավելացնենք, որ երկուսուկես տարվա ընթացքում չիլիացի մասնագետը «Էթիհադի» ակումբի հետ հաղթեց Պրեմիեր Լիգան և Լիգայի գավաթը։

Հետաքրքիր փաստեր