• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով

Զլատան Իբրահիմովիչ«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է իր ուշադրությունը հրավիրել «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբահիմովիչի վրա, եթե չկարողանա ձեռք բերել «Նապոլիի» ֆուտբոլիստ Էդինսոն Կավանիին:

Ակնհայտ է, որ «քաղաքայինների» հարձակման գիծն ուժեղացման կարիք ունի: Ձմռանն ակումբից հեռացավ Մարիո Բալոտելլին: Բացի այդ մեծ կասկածներ կան Էդին Ջեկոյի հետ կապված:

«Սիթիի» առաջնային նպատակն այս ամռանը լինելու է ուրուգվայցի Կավանին, որին շատ է ցանկանում ձեռք բերել ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: Մինչդեռ գոյություն ունեն այլ տարբերակներ ևս:

Ինչպես հայտնում է Goal պարբերականը, «Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը արդեն հանդիպել է Զլատանի գործակալ Մինո Ռայոլի հետ և քննարկել խաղացողի ապագայի հարցը: Վերջերս անձամբ 31-ամյա ֆուտբոլիստը հրապարակավ հայտնեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «ՊՍԺ»-ից:

Հարկ է նշել, որ Ռոբերտո Մանչինին «Ինտերում» աշխատել է Իբրահիմովիչի հետ: Բեգիրիստայնը, ինչպես և «Սիթիի» գլխավոր մարզիչը, Զլատանի երկրպագուն է: 2009 թվականին Չիկին քիչ էր մնում «Բարսելոնա» բերեր շվեդ ֆուտբոլիստին:

Հետաքրքիր փաստեր