• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կստորագրի Etihad-ի հետ

Etihad«Մանչեսթեր Սիթին»՝ նոր պայմանագրի համար բանակցություններ է սկսել իր պաշտոնական հովանավոր Etihad ավիաընկերության հետ:

«Սիթիի» և «Էթիհադի» 10 տարվա պայմանագրի լրանալուն դեռ երեք տարի կա: Ներկայիս պայմանագրի արժեքը գնահատվում է 400 մլն ֆունտ: Նոր պայմանագրով ակումբն ավելի շատ կֆինանսավորվի իր հովանավորից:

Այս պահին Etihad-ը «քաղաքայինների» հետ համագործակցում է երեք ուղղություններով՝ մարզաշապիկի վրա ընկերության տարբերանշանը, մարզադաշտի անվանումը և 150 մլն ֆունտ արժողությամբ նոր մարզաբազան, որը կբացվի արդեն այս ամիս:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, կողմերը մտադիր են պայմանագիրը երկարաձգել ևս հինգ տարով, որի շնորհիվ «Սիթին» կստանա լրացուցիչ 320 մլն ֆունտ: Այս պարագայում, Etihad-ը «քաղաքայիններին» տարեկան կվճարի 50 մլն ֆունտ: