• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել Նեգրեդոյին

Ալվարո Նեգրեդո«Մանչեսթեր Սիթին» կարող է իր հարձակվող Ալվարո Նեգրեդոյին վաճառել Մադրիդի «Ատլետիկոյին», սակայն առայժմ գործարքը քիչ հավանական է:

Դիեգո Կոստային 32 մլն ֆունտով «Չելսիին» վաճառելուց հետո «Ատլետիկոն» նոր հարձակվող է փնտրում: Իսպանիայի չեմպիոնի ուշադրության կենտրոնում է Նեգրոդոն, ով ընդամենը մեկ տարի առաջ է տեղափոխվել «Սիթի»:

Որոշ լուրերի համաձայն, 28-ամյա իսպանացին Անգլիայում իրեն այնքան էլ լավ չի զգում և մտածում է հայրենիք վերադառնալու մասին: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Սիթին» պատրաստ է Նեգրոդոյին վաճառել «Ատլետիկոյին», եթե վերջինս վճարի պայմանագրով նախատեսված 25 մլն ֆունտ գումարը:

Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ «Ատլետիկոն» Նեգրեդոյին գնահատում է 15 մլն եվրո (11.9 մլն ֆունտ): Ավելացնենք, որ Անգլիայում իր առաջին մրցաշրջանում Ալվարոն մասնակցեց 33 խաղի՝ դառնալով 23 գոլի հեղինակ: