• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» – «Տոտտենհեմ» (անոնս)

City-SpursՊրեմիեր Լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Սիթին» կընդունի մայրաքաղաքից ժամանած «Տոտտենհեմին»:

«Քաղաքայիններն» այս պահին վաստակած 14 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Չելսիին»: Լոնդոնցիները 3 միավոր պակաս ունեն և գտնվում են 6-րդ հորզիոնականում:

Նախորդ մրցաշրջանում «Սիթին» 11 գնդակ ուղարկեց «Տոտտենհեմի» դարպասը՝ դառնալով լոնդոնցիների պատմության ամենացավալի պարտություններից մեկի պատճառը: Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ «Տոտտենհեմը» նոր ձեռագիր է ձեռք բերել և արդեն կարողանում է արժանի պայքար մղել առաջատարների հետ: «Տոտտենհեմը» երկու տուր առաջ միավոր վաստակեց «Էմիրեյթսում», իսկ նախորդ տուրում հաղթեց 2-րդ տեղում գտնվող «Սաութհեմպտոնին»:

Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 147 անգամ և առավելությունը «Տոտտենհեմի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 57-ում, 34 անգամ գրանցվել է ոչ ոքի, և 56 խաղում ուժեղ են գտնվել «քաղաքայինները»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 15:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1:

Հետաքրքիր փաստեր