• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» – «Տոտտենհեմ» (անոնս)

M-SՊրեմիեր Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից 2-րդը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում: «Քաղաքայինները» կհյուրընկալեն մայրաքաղաքը ներկայացնող «Տոտտենհեմին»:

Այս դիմակայության հետաքրքրությունը մեծացել է հատկապես վերջին տարիներին, քանի որ և՛ «Սիթին», և՛ «Տոտտենհեմն» ընդամենը կես տասնամյակ առաջ են վերադրաձել Պրեմիեր Լիգայի առաջատարների շարք: Եթե այդ վերադարձը «քաղաքայինների» համար նշանավորվեց չեմպիոնությամբ, ապա «Տոտտենհեմի» համար լավագույն արդյունքը եղավ Չեմպիոնների Լիգայի մասնակցության ուղեգիրը:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ չեմպիոնական մրցավազքում ֆավորտներից համարվող «Սիթին» այս պահին ընդամենը 9-րդն է: Նախորդ տուրի գլխավոր անակնկալը գրանցվեց հենց «Սիթիի» մասնակցությամբ: Մանուել Պելեգրինիի սաները պարտվեցին առաջնության ետնապահ «Սանդերլենդին»:

Թեև «Տոտտենհեմը» երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից» հետ է 4 միավորով և 1 խաղ էլ պակաս է խաղացել, սակայն այս թիմի հարձակման գիծը առաջնությունում լավագույններից չէ: Վիլաշ Բոաշի թիմը 11 տուրում խփել է ընդամենը 9 գնդակ՝ այն դեպքում, երբ իր այսօրվա մրցակից «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները դարձել են 28 գոլի հեղինակ:

Ընդհանուր առմամբ այս թիմերը միմյանց դեմ դաշտ են դուրս եկել 145 անգամ և առավելությունը լոնդոնցիների կողմ է: «Տոտտենհեմը» հաղթել 57 խաղում, 34 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 54 խաղում հաղթել են մանչեսթերցիները:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 17:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1:

Հետաքրքիր փաստեր