• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» 3-2 «Աստոն Վիլլա» (տեսանյութ)

CityՊրեմիեր Լիգայի 34-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Աստոն Վիլլային»:

«Քաղաքայինները» հյուրերի նկատմամբ առավելության հասան 3:2 հաշվով: «Սիթիից» գոլերի հեղինակ դարձան Սերխիո Ագուերոն, Ալեքսանդր Կոլարովը և Ֆերնանդինյոն: Թիմ Շերվուդի թիմից էլ գոլերի հեղինակ դարձան Թոմ Քլևերլին և Կարլոս Սանչեսը:

Այս հաղթանակից հետո մանչեսթերյան ակումբը՝ վաստակած 67 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական:

Գոլեր. Ագուերո՝ 3ր, Կոլարով՝ 66ր, Քլևերլի՝ 68ր, Սանչես՝ 88ր, Ֆերնանդինյո՝ 89ր: