• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» 4-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

CityՊրեմիեր Լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Սիթին» հյուրընկալել էր «Տոտտենհեմին»:

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն, որից ընդամենը 2 րոպե հետո Քրիստիան Էրիկսենը վերականգնեց հաշվի հավասարությունը: Առաջին գոլի դրվագում խաղից դուրս իրավիճակը չնկատած մրցավարը 20-րդ րոպեին 11 մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Ագուերոն՝ դառնալով դուբլի հեղինակ: 32-րդ րոպեին Սերխիոն կրկին 11 մետրանոցից հեթ-տրիկ ձևակերպելու հնարավորություն ստացավ, սակայն Լյորիսն իր բարձրության վրա էր:

63-րդ րոպեին մրցավարը երրորդ 11 մետրանոցը նշանակեց, այս անգամ «Սիթիի» դարպասին, որն էլ Ռոբերտո Սոլդադոյի հարվածից հետո հետ մղեց Ջո Հարտը: Չորս րոպե հետո Ֆեդերիկո Ֆասիոյին դաշտից հեռացնելուց հետո նշանակվեց չորրորդ 11 մոտրանոցը, որտեղից չվրիպեց Ագուերոն: Թվային առավելություն ստացած «Սիթին» 75-րդ րոպեին 4-րդ գնդակն ուղարկեց Լյորիսի դարպասը: Ագուերոն էլ դարձավ պոկերի հեղինակ:

Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի սաները՝ վաստակած 17 միավորով կշարունակեն զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:

Գոլեր. Ագուերո՝ 13ր, 20ր (11մ), 68ր (11մ), 75ր, Էրիկսեն՝ 15ր:

Հեռացում. Ֆասիո՝ 67ր:

Հետաքրքիր փաստեր