• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանչինին չի հայտնվել հանդերձարանում «Սաութհեմպտոնին» պարտվելուց հետո

Ռոբերտո ՄանչինիThe Independent պարբերականի հաղորդմամբ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նույնիսկ չի հայտնվել թիմի հանդերձարանում այն բանից հետո, երբ «քաղաքայինները» պարտվել են «Սաութհեմպտոնին»:

Մանչինին խնդրել է իր գործընկերներից մեկին հավաքել պայուսակը, իսկ հետո մեկնել է հայրենի Իտալիա: Այս ամբողջ ընթացքում «Սիթին» դեռ մարզումներ չի անցկացրել: Ֆուտբոլիստները կսկսեն մարզվել միայն այսօր:

Ըստ երևույթին, խաղացողների և մարզչի միջև կոնֆլիկտ է հասունանում: Իտալացի մասնագետն օրեր առաջ մեղադրեց ֆուտբոլիստներին խառնվածք չունենալու մեջ: Մանչինիի հեռանալու հավանականությունը ցածր է: Մինդեռ ցածր է նաև նրա հնարավորությունները՝ սկսելու արդեն 5-րդ մրցաշրջանը Մանչեսթերում նույնիսկ այն դեպքում, եթե նրանք հաղթեն Անգլիայի գավաթը և գրավեն 2-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում: