• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանչինի. «Մարիոն պետք է հարգի ինքն իրեն, ոչ թե ինձ»

Մարիո Բալոտելլի և Ռոբերտո ՄանչինիՄարիո Բալոտելլին ոչ թե պետք է Ռոբերտո Մանչինիին հարգի, այլ ինքն իրեն: Նման կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Բալոտելլին վերջապես համաձայնվեց վճարել տուգանքը` նրա երկշաբաթյա աշխատավարձի չափով: «Քաղաքայինների» ղեկավարությունն այսպիսի որոշում էր կայացրել, որովհետև իտալացին անկարգությունների պատճառով բաց թողեց մի շարք կարևոր հանդիպումներ:

Բալոտելլին հայտարարել էր, որ համաձայնվում է վճարել` Մանչինիի նկատմամբ հարգանքից ելնելով: Մինչդեռ իտալացի մասնագետը խորհուրդ է տալիս Մարիոյին հարգել ինքն իրեն և մտածել իր հեղինակության մասին:

-Մարիոն պետք է հարգի ինքն իրեն, ոչ թե ինձ, որովհետև դա նրա համար շատ-շատ կարևոր է:

«Սիթիի» գլխավոր մարզիչը նաև հայտնել է, որ Բալոտելլին այս շաբաթ դաշտ դուրս չի գա հիվանդության պատճառով: The Independent

Հետաքրքիր փաստեր