• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարզման ժամանակ Կոստան կոտրել է քիթը

Դիեգո Կոստա«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան մարզման ժամանակ կոտրել է քիթը, սակայն կկարողանա մասնակցել շաբաթ օրը Պրեմիեր Լիգայում «Նյուքասլի» հետ խաղին։

27-ամյա Կոստան այս վնասվածքն ստացել է նախօրեին՝ «կապույտների» ակադեմիայի ֆուտբոլիստների հետ մարզման ժամանակ։ Այժմ նա խաղերին, իր հայրենակից Սեզար Ասպիլիկուետայի օրինակով, կկրի պաշտպանիչ դիմակ։

-Երեկ մարզման ժամանակ Դիեգոն մենապայքարում կոտրեց քիթը։ Դա այնքան էլ կոպիտ պայքար չէր, սակայն նրա բախտը չբերեց։ Այսօր նրա համար դիմակ պատրաստվեց։ Մեր թիմում դիմակով ֆուտբոլիստները շատ են։ Վստահ չեմ, սակայն կարծում եմ, որ նա վաղը կօգնի մեզ,- «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։