• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարիո Բալոտելլին հեռանո՞ւմ է «Մանչեսթեր Սիթիից»

Մարիո ԲալոտելլիThe Sun պարբերականի փոխանցմամբ «Մանչեսթեր Սիթին» արդեն այսօր կհայտնի հարձակվող Մարիո Բալոտելլիին «Միլանին» վաճառելու մասին:

Ըստ պարբերականի՝ տրանսֆերի արժեքը կազմելու է շուրջ 17 մլն ֆունտ: Հնարավոր է և այն տարբերակը, որ «Միլանը» Բալոտելլիի գործարքի մեջ ներառի նաև կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգին:

Ապացույցներից մեկը, որ Մարիոյի օրերը «Սիթիում» հաշված են, երեկ երեկոյան կազմակերպված երեկույթն էր: Բալոտելլին երեկույթի ընթացքում պատմել է «Միլան» տեղափոխվելու մասին և մտերիմ ընկերներին հրաժեշտի նվերներ է բաժանել:

Նշենք, որ հենց «Միլանում» առաջվա պես հերքում են սկանդալային հարձակվողի տեղափոխության հավանականությունը, որը 2010 թվականին «Ինտերից» տեղափոխվեց «Սիթի»: