• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարիո Բալոտելլին չի զարմացել՝ լսելով Մանչինիի հեռացման լուրը

Մարիո Բալոտելլի«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոստովանել է, որ չի զարմացել՝ լսելով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից Ռոբերտո Մանչինիի հեռացման լուրը:

Հենց Մանչինին Բալոտելլիին բերեց «Սիթի» և վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառեց «Միլանին»: Մարիոն խոստովանում է, որ «քաղաքայինների» խնդիրներն ակնհայտ են, ինչն էլ պատճառ դարձավ Մանչինիի հեռացմանը:

-Ես զարմացած չեմ: Երբ ես այնտեղ էի, նա հիանալի մարզիչ էր և մարզում էր լավագույն ակումբներից մեկը, որտեղ խաղում էի լավագույն ֆուտբոլիստների հետ:

Ես չգիտեմ, թե ինչու նրանք չհաղթեցին Պրեմիեր Լիգայում: Ակնհայտ է, որ այնտեղ ներքին խնդիրներ կան: Ես «Միլանում» եմ, դրա համար ոչինչ չգիտեմ,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Բալոտելլին: