• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարիո Գյոտցեն մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն

Մարի Գյոտցե«Լիվերպուլը» հուսով է, որ կկարողանա առաջիկա օրերի ընթացքում հաստատել Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տրանսֆերը։

Եվրոպա Լիգայի եզրափակչում պարտություն կրելուց հետո «կարմիրների» գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպը մտադիր է տրանսֆերային շուկայում գտնել իր թիմի համար ուժեղացում։

Կլոպի առաջին նորեկները, չհաշված Ժոել Մատիպը և Մարկո Գրուիչը, որոնց տեղափոխությունը համաձայնեցվել էր մի քանի ամիս առաջ, խոստանում են դառնալ նրա հայրենակիցները՝ «Մանյցի» դարպասապահ Լորիս Կարուիսը և հենց Գյոտցեն։

23-ամյա Գյոտցեն լավ ճանաչում է Կլոպին, ում հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։ «Բավարիայում» անցկացրած անհաջող մրցաշրջանից հետո Մարիոն մտածում է ակումբը փոխելու մասին, և «Լիվերպուլը», ինչպես հայտնում է The Sun֊ը, հուսով է նրա հետ պայմանագիր ստորագրել առաջիկա շաբաթվա ընթացքում, որպեսզի ֆուտբոլիստը ժամանակ ունենա կենտրոնանալու Եվրո-2016-ի վրա։

Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» միակ ակումբը չէ, որը ցանկանում է գնել Մարիոյին, սակայն Կլոպի հետ ունեցած հարաբերությունները մյուս ակումբներին դուրս է թողել պայքարից։

Հետաքրքիր փաստեր