• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտինեսը դեռ ցանկանում է ձեռք բերել Մակգիդիին

Էյդեն Մակգիդի«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ակնարկել է, որ ամռանը հնարավոր է թարմացնի հետաքրքրությունը «Սպարտակի» վինգեր Էյդեն Մակգիդիի նկատմամբ:

Հայտնի է, որ դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբը բանակցություններ է վարել Իռլանդիայի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մարտինեսը կարող է մեկ անգամ էլ փորձել:

 
-Նշանակում է, որ այդ ժամանակ (հունվարին) տրանսֆերը չպետք է կայանար: Այս կամ այն պատճառով գործարքը խզվեց:

 
Հավանում եմ Էյդեն Մակգիդիին, նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որին մեծ ապագա է սպասվում: Եթե հավանում ես խաղացողին, ապա միշտ էլ նրան կհավանես,- հայտնել է Մարտինեսը: Sky Sports