• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտին Շկրտելը չի տեղափոխվում «Նապոլի»

Մարտին Շկրտել«Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելի գործակալը հերքել է այն լուրերը, թե իր հաճախորդը կարող է տեղափոխվել «Նապոլի»:

Մրցաշրջանի վերջնամասում 28-ամյա ֆուտբոլիստը գործնականում չլքեց «Լիվերպուլի» պահեստային նստարանը, իսկ օրերս էլ նույնիսկ հայտնեց, որ պատրաստ է բանակցել այլ ակումբների հետ:

Այդ իսկ պատճառով մամուլում սկսեցին խոսել, որ Մարտինը կարող է տեղափոխվել «Նապոլի», սակայն գործակալ Քերոլ Կսոնտոն հերքել է այդ ենթադրությունը:

-Անհնար է: Ես գնահատում եմ այդ գործարքը՝ որպես դժվար իրագործվող: Ես հավանում եմ «Նապոլին» և շատ եմ հարգում այդ ակումբին, սակայն Մարտինը երեք տարվա պայմանագրի ունի «Լիվերպուլի» հետ և ամենայն հավանականությամբ նա կմնա այստեղ,- հայտնել է Կսոնտոն: Calciomercato