• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտին Օ’Նիլը խոստովանել է, որ «Սանդերլենդը» հայտնվել է վտանգավոր գոտում

Մարտին Օ'Նիլ«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը հայտնել է, որ իր թիմը հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ պայքար է գնում Պրեմիեր Լիգան չլքելու համար:

Կիրակի օրը «Նորվիչին» 2:1 հաշվով պարտվելուց հետո «սև կատուները» հայտնվեցին 17-րդ հորիզոնականում և 1 միավոր է նրանց բաժանում 18-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնից»:

-Մինչև այն պահը, երբ դու չես հավաքում անհրաժեշտ միավորները, այլ բանի մասին մտածել չես կարող: Ամեն ինչ շատ պարզ է: Մեզ երեք միավոր էր պետք: Այժմ մենք ունենք ընդամենը 13 միավոր, ինչը շատ քիչ է: Դա պետք է շտկել:

Մեր դիրքը հիմա այնպիսին է, որ պետք է պայքարենք Պրեմիեր Լիգայում մնալու համար: Անցած տարի մեզ դա հաջողվեց և հուսով եմ, որ այս տարի էլ կկարողանանք անել դա,- ասել է Օ’Նիլը:

Ավելացնենք նաև, որ կիրակի օրը վնասվածք ստացավ թիմի ռմբարկու Սթիվեն Ֆլետչերը: BBC