• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեզ համար կան շատ կարևոր ֆուտբոլիստներ և մենք չենք պատրաստվում հրաժարվել նրանցից

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը բացատրել է, թե ինչու է հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայռին Ազգերի լիգայի Իտալիայի և Գերմանիայի դեմ խաղերին մասնակցելու համար:

30-ամյա Մագուայռը «Յունայթեդի» ԱՊԼ-ի վերջին չորս խաղերում ընդամենը 10 րոպե է խաղացել՝ մրցաշրջանի աղետալի մեկնարկից հետո:

Ի զարմանս շատերի, Սաութգեյթը դուրս թողեց Բեն Ուայթին, ով «Արսենալի» առաջատարն է, բայց Մագուայռին հրավիրեց առաջիկա հանդիպումներին: Այնուամենայնիվ, Գարեթը պատրաստ է դա բացատրել։

«Ակնհայտ է, որ մենք ունենք մի քանի խաղացողներ, այդ թվում՝ Բեն Չիլուելը, Լյուկ Շոուն, Հարի Մագուայռը և Կալվին Ֆիլիպսը, ովքեր շատ րոպեներ չեն խաղում իրենց ակումբներում»:

«Դա լավ չէ, բայց մենք զգում ենք, որ նրանք մեզ համար կարևոր խաղացողներ են եղել և կարող են լինել: Կարող է ավելի լավ լինել, բայց Քաթարին դեռ երկար ժամանակ կա»:

«Կան որոշ խաղացողներ, որոնց մենք ցանկանում էինք փորձարկել այս անգամ, բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք մեր այլ խաղացողներից»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր