• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեսութ Օզիլը ավարտեց ֆուտբոլիստի իր կարիերան

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է իր ֆուտբոլային կարիերան ավարտի մասին:

2013 թվականին «Արսենալը» թարմացրել էր իր տրանսֆերային ռեկորդը՝ գնելով Օզիլին «Ռեալից» 42,5 միլիոն ֆունտով։

«Զինագործների» հետ չորս Անգլիայի գավաթ նվաճելով՝ 2021 թվականի հունվարին Մեսութը լքեց լոնդոնյան ակումբը շատ սկանդալային հանգամանքներում։

«Արսենալից» Օզիլը տեղափոխվել էր «Ֆեներբախչե», որտեղ անցկացրել է 32 հանդիպում։ Անցած ամառ Մեսութը հայտնվեց Ստամբուլի Բաշաքշեհիրում, որտեղ ընդամենը չորս հանդիպում անցկացրեց:

Ի վերջո, առողջական խնդիրները ստիպեցին 34 ամյա կիսապաշտպանին կախել խաղակոշիկները մեխից, ինչի մասին հայտարարվեց այսօր։

Բացի «Արսենալից», «Ռեալից» և թուրքական երկու ակումբներից, Օզիլը հանդես է եկել նաև «Շալկե 04»-ում և «Վերդերում»: Մեսութը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում՝ 2014 թվականին հաղթելով աշխարհի առաջնությունում։