• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեր թիմի խնդիրները կապված չեն Էրլինգ Հոլանդի հետ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոլկերը հայտարարել է, որ իր թիմի խնդիրները կապված չեն Էրլինգ Հոլանդի հետ:

Անցած տուրում «Տոտտենհեմից» կրած 1-0 հաշվով պարտությունից հետո Sky Sports-ի փորձագետ Կարագերն հայտարարել է, որ «քաղաքայինները» չեն համապատասխանում Հոլանդին իրենց խաղաոճով և ավելի լավ են խաղում առանց Էրլինգի:

Ուոլկերը չի կարողանում համաձայնվել սրա հետ՝ հապճեպ հիշեցնելով, թե այս մրցաշրջանում արդեն քանի գոլ է խփել 22 ամյա նորվեգացին։

«Կարծում եմ՝ ադապտացիան գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Դա բոլորի համար է, երբ դու գալիս ես «Մանչեսթեր Սիթի»: Ես այստեղ եմ վեց տարի, և դժվար է ընտելանալ այս թիմին, քանի որ մեր մարզիչը շատ պահանջկոտ է»:

«Մենք խաղում ենք յուրահատուկ ոճով: Ոչ ոք ոչինչ չի ասում Էրլինգի դեմ, երբ նա գոլեր է խփում: Եվ հիմա, երբ մենք չենք հաղթում, և նա չի խփում, հանկարծ բոլորը սկսեցին խոսել. «Դա չէ՞ խնդիրը. Նրանք առանց Էրլինգի ավելի լավ չե՞ն խաղում»։

«Ես դա անընդհատ լսում եմ, բայց այս մրցաշրջանում նա արդեն 25 գոլ է խփել: Նա հիանալի խաղացող է: Մենք այս թիմը կունենանք մինչև մրցաշրջանի ավարտը, և մենք կպայքարենք ինչպես միշտ»,- Ուոլկերի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

Հետաքրքիր փաստեր