• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մեքսիկայի հավաքականի մարզիչը Չիչարիտոյին կրկին խորհուրդ է տվել հեռանալ «Յունայթեդից»

Խավիեր ԷրնանդեսՄեքսիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրրերան հերթական անգամ իր հարձակվող Խավիեր Էրնանդեսին խորհուրդ է տվել մտածել «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին:

2013/14 մրցաշրջանի մեծ մասը Չիչարիտոն անցկացրեց իր ակումբի պահեստայինների նստարանին, ինչի արդյունքում կորցրեց տեղը հավաքականի հիմնական կազմում: Աշխարհի առաջնությունում Կամերունի դեմ խաղին Էրնանդեսը պահեստայինների նստարանին էր և այնտեղ կլինի նաև Բրազիլիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ:

-Չիչարիտոն ծանր մրցաշրջան է անցկացրել, քանի որ մարզիչն էր փոխվել: Նա մեծ հետաքրքրություն է առաջացրել Եվրոպայում, և ես վստահ եմ, որ նա կարող է դառնալ մեկ այլ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ:

Որոշ երկրպագուներ Կամերունի դեմ խաղում ցանկանում էին նրան տեսնել խաղադաշտում, սակայն մենք ցույց տվեցինք, որ առաջին րոպեից դաշտ դուրս եկած 11 ֆուտբոլիստները գտնվում են լավ մարզավիճակում,- ասել է Էրրերան: The Guardian

Հետաքրքիր փաստեր