• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միկա Ռիչարդսը ցանկանում է հավաքական վերադառնալ

Միկա Ռիչարդս«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Միկա Ռիչարդսը հույս ունի, որ կվերադառնա Անգլիայի հավաքական և կմասնակցի 2014թ-ի աշխարհի առաջնությանը:

25-ամյա Ռիչարդսը վերջին անգամ հավաքականի կազմում հանդես է եկել 2012թ-ի փետրվարին: Սակայն անգլիացին, ով կարծում է, որ այս ընթացքում ավելի լավ մարզավիճակի է հասել, Բրազիլիա մեկնելու հույսեր ունի:

-Ես ցանկանում եմ հաջորդ տարի Բրազիլիա մեկնել, և, եթե մենք հաղթահարենք որակավորման փուլը, ապա ես մարզչին կներկայացնեմ մի քանի տարբերակներ, քանի որ ես կարող եմ խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ աջ կողմում:

Սակայն ես չեմ կարող վստահ լինել, որ անգամ վնասվածքներից խուսափելու դեպքում ինձ անպայման կհրավիրեն հավաքական: Ես հույս ունեմ, որ Ռոյ Հոջսոնն (Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը) ինձ հնարավորություն կտա, և ես կվերադառնամ հավաքական,- Միկայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր