• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միկա Ռիչարդս. «Ընթացիկ մրցաշրջանում Սաբալետան «Սիթիի» լավագույն խաղացողն է»

Պաբլո Սաբալետա«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Միկա Ռիչարդսը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում իր թիմակից Պաբլո Սաբալետան «քաղաքայինների» լավագույն խաղացողն է:

Առողջական խնդիրների պատճառով Ռիչարդսը գործնականում չի խաղում ընթացիկ մրցաշրջանում, սակայն նրա փոխարեն պաշտպանության աջ եզրը հիանալի պաշտպանում է արգենտինացի Սաբալետան: Ամեն դեպքում Միկան հույս ունի շուտով շարք վերադառնալ և պայքարել Պաբլոյի հետ:

-Հետևում եմ մեր տղաների խաղին ընթացիկ մրցաշրջանում, և իմ կարծիքով դեռևս Սաբան լավագույնն է: Նա անհավանական խաղացող է և արժանի է այն բոլոր ծափահարություններին, որ արվել են նրա հասցեին: Կցանկանայի հայտնվել նրա տեղում:

Այժմ նա լավ է խաղում: Նա ապացուցել է, որ լավագույն պաշտպաններից մեկն է, ֆանտաստիկ նվիրվածություն և ցանկություն է դրսևորում: Կարծում եմ՝ այս տեսանկյունից մենք նման ենք իրար:

Եթե առողջ լինեի, կարծում եմ, որ ես էլ կանցկացնեի այդպիսի հաջող մրցաշրջան,- հայտնել է Ռիչարդսը:

Հետաքրքիր փաստեր