• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միչու. «Բոնիի ժամանումն ինձ ավելի ուժեղ կդարձնի»

Միչու«Սուոնսիի» աստղ և լավագույն ռմբարկու Միչուն վստահ է, որ շնորհիվ թիմի նորեկ Վիլֆրիդ Բոնիի նա ավելի ուժեղ կդառնա:

Իսպանացու կարծիքով, Բոնիի ձեռքբերումն իրեն հնարավորություն կտա վերադառնալ իր սիրելի` ենթահարձակվողի դիրք: Միչուն վստահ է, որ այդ դիրքում նա իր լավագույն որակները կբացահայտի:

-Ես նախընտրում եմ խաղալ ենթահարձակվողի դիրքում, դրա համար էլ հույս ունեմ, որ այս տարի դուք ավելի լավ Միչու կտեսնեք: Անցած մրցաշրջանում ես ավելի շատ գոլեր խփեցի այդ դիրքում խաղալով:

«Սուոնսիի» համար կարևոր էր հարձակվող ձեռք բերելը, իսկ Բոնին շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է: Մենք ուրախ ենք, որ նա միացավ մեր թիմին, քանի որ նա շատ գոլեր է խփում,- Միչուի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: