• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միչու. «Շատ երջանիկ եմ Իսպանիայի հավաքական հրավիրվելու համար»

Միչու«Սուոնսիի» հարձակվող Միչուն, ով օրերս իր կարիերայում առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի հավաքական, խոստովանել է, որ այս պահն իր կարիերայի գագաթնակետն է համարում:

Հիշեցնենք, որ  ուելսյան ակումբի առաջատարը հրավիրվել է Իսպանիայի հավաքական «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Դավիդ Վիլյային փոխարինելու համար, ով վնասվածք ունի:

Միչուն խոստովանել է, որ միշտ երազել է կրել «աշխարհի լավագույն թիմի» մարզաշապիկը, և չի թաքցնում իր ուրախությունն` առաջին անգամ հավաքական հրավիրվելու կապակցությամբ:

-Սա այն է, ինչի մասին երազում է յուրաքանչյուր իսպանացի ֆուտբոլիստ: Սակայն դա հեշտ չէ: Ոչ բոլորին է հաջողվում կրել աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը:

Տեսնենք, արդյոք կլինեմ այնքան հաջողակ, որպեսզի խաղամ: Սական ես այժմ շատ ուրախ եմ: Սա ֆուտբոլիստի համար ամենաբարձր կետն է:

Շատ ֆուտբոլիստներ են բացակայում Իսպանիայի հավաքականից, սակայն թիմը համալրված է շատ բարձրակարգ ֆուտբոլիստներով: Հույս ունեմ, որ ես կխաղամ, չնայած ամեն դեպքում շատ շնորհակալ եմ հրավերի համար,- Միչուի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հետաքրքիր փաստեր