• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միքայել Լաուդրուպ. «Գերազանց հաղթանակ էր»

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը գովեստի խոսքեր է ասել ֆուտբոլիստներին և երկրպագուներին «Վալենսիայի» նկատմամբ Եվրոպա Լիգայի խմբային փուլում հաղթանակ տանելուց հետո (0:3):

Հանդիպման հենց խաղասկզբում հակառակորդի կազմից ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամիի հեռացումը շատ օգտակար եղավ «կարապների» համար, ովքեր դրանից հետո երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «Վալենսիայի» դարպասը: Եվ Լաուդրուպն, ինչպես երբևէ, շատ ուրախ էր այդ արդյունքի համար:

-Ֆանտաստիկ խաղ էր: Իհարկե խաղասկզբին ցույց տված կարմիր քարտն իր ազդեցությունն ունենում է խաղի վրա, սակայն ես մի քանի դեպքեր տեսել եմ, երբ թիմը, որը քանակով զիջել է հակառակորդին, ի վերջո հաղթանակ է տարել:

Ոչ ոք չէր սպասում, որ մենք այստեղ երեք միավոր կվաստակենք, և այժմ առջևում մենք մեր հարկի տակ երկու հանդիպում պետք է անցկացնենք: Ես չգիտեմ` արդյոք խմբում այժմ մենք հանդիսանում ենք ֆավորիտներ, քանի որ վեց խաղից ընդամենը մեկն է ավարտվել:

Ես շատ ուրախ եմ բոլորիս համար, քանի որ հիմա ֆուտբոլիստները գիտեն, որ առանց որևէ խնդրի կարող են խաղալ մեծ ակումբների դեմ` մեծ մարզադաշտերում:

Մենք շատ երկրպագուներ ունեինք խաղադաշտում: Ես կարծում եմ, որ նրանց համար էլ գերազանց երեկո ստացվեց, և այս փորձը նրանք հավերժ կհիշեն,- Sky Sports-ի հետ հարցազրույցում հայտնել է Լաուդրուպը:

Հետաքրքիր փաստեր