• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մխիթարյանին գնելու համար Յան Էյրը չեղյալ է համարել իր այցը Բրազիլիա

Հենրիխ Մխիթարյան«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը համաձայնեցնելու համար չեղյալ է համարել իր ուղևորությունը Բրազիլիա:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Էյրը Ռիո-դե-Ժանեյրոյում ֆուտբոլի տնտեսական ասպեկտի վերաբերյան պետք է երկու կոնֆերանս անցկացներ: Սակայն «կարմիրների» ղեկավարը չեղյալ է համարել այդ այցը:

Էյրը մնացել է տանը, և աղբյուրի հաղորդմամբ, հուսով է շուտով ավարտին հասցնել 24-ամյա Մխիթարյանի ձեռքբերման գործընթացը: Գործարքը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ, քանի որ «Շախտյորը» պատրաստ է վաճառել իր առաջատարի տրանսֆերը:

Ուկրաինայի պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը դարձավ 25 գոլի հեղինակ, և նրա ռմբարկուական հատկանիշներն աննկատ չմնացին «Լիվերպուլի» կողմից:

Հետաքրքիր փաստեր