• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մյուլեր․ «Բավարիան իր հաշիվներն ունի «Չելսիի» հետ»

Թոմաս Մյուլեր«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն իր կարծիքն է արտահայտել Եվրոպայի Սուպերգավաթում «Չելսիի» դեմ կայանալիք խաղի մասին և հայտնել, որ դեռ չի մոռացվել Չեմպիոնների Լիգայի 2011/12 մրցաշրջանի եզրափակիչ խաղը:

Մյունխենի «Ալյանց Արենայում» կայացած այդ խաղի 88-րդ րոպեին «Չելսին» հաշիվը դարձրեց 1:1 և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարերով հաղթեց «Բավարիային»:

-Մենք մեր հաշիվներն ունենք «Չելսիի» հետ: Մենք չենք կարող հիշողությունից ջնջել Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կրած պարտությունը: Կանենք ամեն ինչ, որպեսզի Սուպերգավաթի խաղարկությունում հաղթենք «Չելսիին»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում A Bola պարբերականը:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա օգոստոսի 30-ին:

Հետաքրքիր փաստեր