• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոյեսը պատրաստ է կենտրոնանալ Ֆելայնիի ձեռքբերման վրա

Մարուան ՖելայնիԵթե «Էվերթոնը» մերժի Լեյթոն Բեյնսին և Մարուան Ֆելայնիին գնելու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, ապա «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կկենտրոնանա միայն բելգիացուն ձեռք բերելու վրա:

Ինչպես հայտնի է, անցած շաբաթ Անգլիայի չեմպիոնները Բեյնսին և Ֆելայնիին ձեռք բերելու համար առաջարկություն են արել, որը մերժվել է «Էվերթոնի» կողմից` անվանվելով «վիրավորական»:

Համաձայն Daily Mail-ի տեղեկության, «Յունայթեդը» պատրաստվում է արդեն 35 մլն ֆունտ առաջարկել երկու ֆուտբոլիստների համար: Ամենայն հավանականությամբ, նման առաջարկը ևս «Էվերթոնի» կողմից անընդունելի կլինի:

Այն դեպքում, եթե լիվերպուլյան ակումբն այս առաջարկը ևս մերժի, ապա «Յունայթեդը» կկենտրոնանա միայն Ֆելայնիին ձեռք բերելու վրա: Մոյեսի կարծիքով, «Էվերթոնը» կարող է կիսապաշտպանին փոխարինող գտնել` ի տարբերություն Բեյնսի:

Հետաքրքիր փաստեր