• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոյեսը ցանկանում է ապացուցել, որ իր քննադատները սխալվում են

Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ ցանկանում է շարունակել իր թիմի նախկին մարզչի ավանդույթները` փորձելով ապացուցել, որ իր քննադատները սխալվում են:

Այսօր կայանալիք «Չելսիի» դեմ խաղից առաջ, և ընդհանրապես այս մրցաշրջանի ընթացքում, Մոյեսը մեծ ճնշման տակ է: Ուեյն Ռունիի հետ կապված անորոշ իրավիճակը և նոր ձեռքբերումների բացակայությունը միայն բարդացնում են իրավիճակը:

Սակայն Մոյեսը մտադիր է ապացուցել, որ իր քննադատները սխալվում են:

 
-Մեզ հաճախ ֆավորիտների ցուցակից դուրս են հանում: Երբ նման բան է տեղի ունենում, ակումբը ձգտում է ասել. «Մենք ձեզ դեռ ցույց կտանք»: Սա իմ բնույթի մի մասն է: Այդպիսին էր նաև Սէր Ալեքս Ֆերգյուսոնն այստեղ աշխատելու տարիներին: Եվ երկրպագուները դա նույնպես հասկանում են,- Մոյեսի խոսքերն է մեջբերում  The Telegraph-ը:

Հետաքրքիր փաստեր