• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոյին վերադարձնելով՝ «Չելսին» կարող է ստանալ նաև Խաբի Ալոնսոյին

Ժոզե Մոուրինյո և Խաբի Ալոնսո«Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ «Չելսի» տեղափոխվելու դեպքում «Սթեմֆորդ Բրիջ» կգա նաև նրա սան Խաբի Ալոնսոն: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:

Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո Մոուրինյոն ակնարկել է «Ռեալից» հեռանալու մասին: Ժոզեն հասկացրել է, որ պատրաստվում է գլխավորել այն ակումբը, որը «իրեն կսիրի»:

Ինչպես հայտնի է, պորտուգալացի մասնագետի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է նրա նախկին ակումբը՝ «Չելսին»: Չնայած մարզիչը նախկինում խնդիրներ է ունեցել լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, շատերն են հավանական համարում Ժոզեի վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ»:

Եթե Մոուրինյոն իսկապես վերադառնա «Չելսի», ապա լոնդոնյան ակումբը կարող է ձեռք բերել Ալոնսոյին: 31-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն արքայական ակումբի հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին: Նա դեռ չի պատասխանել «Ռեալի»՝ պայմանագիրը երկու տարով երկարաձգելու մասին առաջարկին:

Ավելացնենք, որ հենց Ալոնսոն, ով նախկինում հանդես է եկել «Լիվերպուլում», համարվում է Մոուրինյոյի գլխավոր համախոհներից մեկը «Ռեալում»:

Հետաքրքիր փաստեր