• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոյի օգնականը որակազրկվել է վեց խաղով

Ռուի Ֆարիա«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Ռուի Ֆարիան «Սանդերլենդի» դեմ խաղում ոչ մարզական պահվածքի պատճառով որակազրկվել է վեց խաղով: «Կատուների» դեմ տնային այդ խաղում, որտեղ «Չելսին» անակնկալ պարտություն կրեց և գործնականում դուրս մնաց չեմպիոնական պայքարից, Ֆարիան պատրաստ էր հարձակվել մրցավար Մայք Դինի վրա:

«Չելսիի» ֆիզիկական պատրաստության մասնագետը ոչ ցենզուրային արտահայտություններ է արել Դինի հասցեին, ինչի արդյունքում ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիան միանգամից երկու մեղադրանք է առաջադրել:

Ֆարիան չի ժխտում իր մեղավորությունը, և «Չելսիի» մարզչական նստարանին չի լինի առաջիկա վեց խաղերի ընթացքում: Բացի այդ, Մոուրինյոյի օգնականը կվճարի 30 հզր ֆունտ: