• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն վախենում է, որ Ֆոյի պատճառով «Չելսին» կմնա առանց տիտղոս

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է մեղադրել մրցավար Քրիս Ֆոյին, եթե Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում իր թիմին չբավականացնի երեք միավոր:

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Չելսին» անակնկալ պարտություն կրեց «Աստոն Վիլլայից»: «Ազնվականներն» այդ խաղն ավարտեցին 9 ֆուտբոլիստներով, քանի որ խաղի գլխավոր մրցավար Քրիս Ֆոյը կարմիր քարտով պատժել էր կիսապաշտպաններ Վիլլիանին և Ռամիրեսին:

-Մենք այս մրցաշրջանում պարտություններ ենք ունեցել, քանի որ մրցակիցը մեզնից ավելի լավ է խաղացել, իսկ մենք լավ պահեր ենք կորցրել:

Օրինակ՝ «Ստոկ Սիթիի» դեմ խաղում մենք կարող էինք խաղը մեր ձեռքը վերցնել, սակայն չօգտագործեցինք պահերը և պարտվեցինք: «Նյուքասլը» լավ խաղաց երկորդ խաղակեսում: Սակայն երբեք չեմ հաշտվի այն բանի հետ, ինչ տեղի ունեցավ «Վիլլա Պարկում»:

Մենք երեք միավոր պակաս ունենք և դա անհնար է վերադարձնել: Դու չես կարող ասել. «Եկե՛ք նորից խաղանք՝ նորմալ մրցավարների սպասարկմամբ»: 3 միավորն արդեն կորցրած է,- ասել է Մոուրինյոն: The Telegraph

Հետաքրքիր փաստեր