• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն Օզիլի պատճառով Դեմբա Բային բաց չթողեց «Արսենալ»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ Մեսութ Օզիլին ձեռք բերելուց հետո «Արսենալը» դարձել է տիտղոսների հավակնորդ, այդ պատճառով էլ նա հրաժարվեց բաց թողնել հարձակվող Դեմբա Բային:

Տրանսֆերային պատուհանի փակման օրը «զինագործները» շատ մոտ էին սենեգալցի հարձակվողին վարձակալելուն: Սակայն Մոուրինյոն խանգարել է գործարքն իրականացնելուն` ենթադրելով, որ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխությունից հետո «Արսենալը» կպայքարի տիտղոսի համար:

-Օզիլը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, նրա նմանը չկա: Նա աշխարհի լավագույն 10 համարն է: Նա շատ լավ է տեսնում խաղադաշտը և միաժամանակ իր մեջ ունի Զիդանի և Ֆիգուի որակները:

Մենք չընդունեցինք «Արսենալի» առաջարկը Դեմբա Բայի վերաբերյալ, քանի որ Օզիլին ձեռք բերելուց հետո նրանք չեմպիոնական տիտղոսի պայքարում լուրջ առաջընթաց կունենան,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Արսենալի» ղեկավարներն ապշած են «Չելսիի» որոշումից: «Էմիրեյթսում» վստահ էին, որ Բայի վարձակալությունն անխուսափելի է, իսկ հետո չհասցրեցին նոր տարբերակ փնտրել:

Ավելացնենք, որ մի քանի շաբաթ առաջ Մոուրինյոն քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դիրքորոշումն Ուեյն Ռունիի վերաբերյալ: Այն ժամանակ պորտուգալացին հայտնել էր, որ չի հասկանում, թե ինչու անգլիական ակումբները թույլ չեն տալիս իրենց ֆուտբոլիստներին մրցակից ակումբներ տեղափոխվել:

Հետաքրքիր փաստեր