• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մորատին հաստատել է, որ «Տոտտենհեմը» հետաքրքրված է Գուարինով

Ֆրեդի ԳուարինՄիլանի «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հաստատել է, որ «Տոտտենհեմը» հետաքրքրված է կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի ձեռքբերմամբ:

Լուրերի համաձայն, լոնդոնցիներն իրենց առաջարկությունն արել են 26-ամյա կոլումբիացուն գնելու համար, բայց «Ինտերը» հրաժարվել է 17 մլն ֆունտից: Այնուամենայնիվ, լոնդոնյան ակումբը դեռևս հետաքրքրված է ֆուտբոլիստով:

-«Տոտտենհեմն» իսկապես հետաքրքրված է,- Մորատիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Իսկ «Կորինտիանսի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն հերքել է տեղեկությունն այն մասին, որ իր գործակալ Ջուլիանո Բերտոլուչին մեկնել է Լոնդոն, որպեսզի համաձայնեցնի իր տեղափոխությունը «Տոտտենհեմ»:

-Նա բանակցություններ չի վարում: Ջուլիանոն շատ հաճախորդներ ունի: Ես միակը չեմ: Ճիշտ է, որ նա Անգլիայում է, բայց նա շատ հաճախորդների հետ է աշխատում: Նրանք ասում են, որ Ջուլիանոն աշխատում է «Կորինտիանսից» իմ տեղափոխության վրա, բայց դա այդպես չէ,- Terra-ի հետ հարցազրույցում հայտնել է Պաուլինյոն:

Հետաքրքիր փաստեր