• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մուդրիկը ստիպված է եղել ներողություն խնդրել ռասիստական տեսանյութի համար

«Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը ստիպված է եղել ներողություն խնդրել ռասիստական ​​տեսանյութի համար։

Մինչ այժմ Մուդրիկը «Շախտյորից» 89 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո միայն մեկ անգամ փոխարինման է դուրս եկել «Չելսիի» կազմում:

Իսկ հիմա Մախայիլը ևս մեկ առիթ տվեց ինքն իր մասին խոսելու։ Օրերս սոցիալական ցանցերում 40 վայրկյան տևողությամբ տեսանյութ էր տարածվել TikTok-ից Ուկրաինայի հավաքականի խաղացողի մասնակցությամբ։

Այս տեսահոլովակում Մուդրիկը ընկերոջ հետ կատարում է ռեփեր Լիլ Բեյբիի «Freestyle» երգը և մի քանի անգամ ասում «niggas» բառը։

Ռասիզմի մեղադրանքներից հետո 22 ամյա ուկրաինացին ստիպված է եղել հեռացնել սկանդալային գրառումը, որն ունեցել է գրեթե 214 հազար դիտում, և ներողություն խնդրել հանրությունից։

«Միխայիլը խորապես ափսոսում է ցանկացած վիրավորանքի համար, որը կարող էր առաջացնել անցյալ հուլիսին իր TikTok հաշվում տեղադրված տեսանյութը»։

«Եվ թեև նա պարզապես փորձում էր կրկնել երգի խոսքերը, Միխայիլը զղջում է իր որոշման համար և սրտանց ընդունում է, որ դա անընդունելի է։ Այս տեսահոլովակն արդեն ջնջված է»,- The Sun-ին ասել են Մուդրիկի ներկայացուցիչները։