• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մուսա Դեմբելեն կմասնակցի հյուսիսլոնդոնյան դերբիին

Մուսա Դեմբելե«Տոտենհեմ»-ի բելգիացի կիսապաշտպան Մուսա Դեմբելեն, ով ազգային հավաքականում լուրջ վնասվածք էր ստացել, կկարողանա մասնակցել իր կարիերայում առաջին հյուսիսլոնդոնյան դերբիին: Նոյեմբերի 17-ին «Տոտենհեմ»-ը կհյուրընկալվի սկզբունքային մրցակից «Արսենալ»-ին:

Բելգիացին, ով «Ուայթ Հարթ Լեյն» տեղափոխվեց «Ֆուլհեմ»-ից 15 մլն ֆունտով, շատ վառ սկսեց մրցաշրջանը, սակայն ազգային հավաքականում ստացած վնասվածքը նրան դուրս թողեց նախորդ տուրերից:

«Տոտենհեմ»-ի մարզչական շտաբը լրջորեն անհանգստացած էր 25-ամյա կիսապաշտպանի առողջությամբ և սպասվում էր, որ նա շարք կվերադառնա առնվազն մեկ ամսից: Սակայն, ի ուրախություն Վիլաշ-Բոաշի, վիրահատական միջամտություն չպահանջվեց և ֆուտբոլիստը մարզչի տրամադրության տակ կլինի հաջորդ շաբաթից:

Այս պարագայում նա բաց կթողնի «Եվրոպա Լիգայի» խմբային փուլի հերթական խաղը «Մարիբոր»-ի դեմ և Պրեմիեր Լիգայում՝«Մանչեսթր Սիթի»-ի դեմ, սակայն կկարողանա մասնակցել պրեմեր լիգայի շրջանակներում հյուսիսլոնդոնյան դերբիին:

Հետաքրքիր փաստեր